Արամ Գևորգյանի հրապարակումը.
«Եկել եմ հերթական նվիրյալից խոսամ, Դավթաշենի թաղապետից: Ուրեմն էս մարդը, լավ, ինքը չէ, աները, կինը, ահագին հարուստ ու կայացած մարդիկ են: Կինը 90.000 դոլար ունի հայտարարագրած (2019 թ․-ի տվյալներով), ինքը՝ ՔՊ-ական Միքայել Թումասյանը, շրջում էր Porsche Panamera մակնիշի մեքենայով, իր ասելով՝ նաև 700 հազար դոլար արժողությամբ առանձնատուն ունի Դավթաշենում:
Ու երեկ, Դավիթ Խաժակյանի գրառումից հետո, որտեղ խոսվում էր, որ քաղաքապետարանը նոր մեքենա է ձեռք բերում 10 միլիոն դրամով, քաղաքապետի մամլո խոսնակը հստակեցրեց, որ՝ քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերվում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետեւ հինը մաշված էր ու խափանված, եւ վ/շ ղեկավարը արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան: Հետո հավելում ա՝ Դավթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը:
Սա ես գիտե՞ք մոտավոր ինչի հետ եմ համեմատում․ էն որ ներկա ու նախկին օլիգարխոտ պատգամավորները դիմում էին ԱԺ-ին՝ Երևանում վարձով տան համար գումար ստանալու համար (100 հազար դրամ):
Նվիրյալ չեն, բա ի՞նչ են էս մարդիկ։ Բա հո իրանց անձնականը Panameran, կամ ոտը գետնից պոկելու մի ինչ որ մեքենա չէիր առնելու իրենց հաշվին քշեին, հենա կպոկեն էլի քաղաքապետարանից:
PURK նման նվիրյալներին, դուք էս հեղափոխության իրական դեմքն եք»: