
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչները հունիսի 11-ին պտտահողմի նմանվող երևույթ են նկատել, լուսա և տեսանկարահանել են ու հրապարակել համացանցում։ Նկարներով կիսվել է նաև Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոնի Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է»,- հրապարակմանը կից գրել է Սուրենյանը։