Ալիկ Բադալյանի հրապարակումը.
««Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Ռեգինա Պրազյան» օգտատերը, որը գռեհիկ ձևով վիրավորում է «Իմ քայլը» իշխանությանը քննադատող քաղաքական ուժերին, պարզվում է, որ օգտագործում է վրացի օգտատեր Սոֆիկո Սամխարաձեի ֆեյսբուքյան էջի անձնական նկարները: Այն պահից ի վեր, երբ պարզվեց, թե ում նկարներն է օգտագործում այսպես կոչված «Ռեգինա Պրազյան» օգտատերը, վերջինս շտապ փոխեց իր էջի գլխավոր նկարը:
Երբ ուսումնասիրում ենք օգտատիրոջ հաշիվը, պարզ է դառնում, որ այս ֆեյք օգտատերը զբաղվում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին ծաղրելով, վիրավորելով ր անբարոյական ձևով զրպարտելով:Մասնավորապես, օգտատերը սևեռված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության խեղավար Էդմոն Մարուքյանին և պատգամավոր Անի Սամսոնյանի վրա: Օգտատերը սիրում է կիսվել և գովել՝ Ալեն Սիմոյնանին և Արման Բաբաջանյանին (գիտեք, որ Արման Բաբաջանյանին ուղարդում է հայտնի ՊՈԱԿ-ի Հովհանես Մովսիսյանը, իսկ Հովհանես Մովսիսյանին Ալեն Սիմոնյանը) և մի դեպքով էլ Ալեն Սիմոնյանի կնոջը, Մարիամ Մարգարյանին օգնում է վաճառել մեքենան, ինչը մտորումների տեղիք է տալիս:
Այս կոնտեքստում կարևոր է նշել, որ օգտատերը ֆեյսբուքում գրանցվել է 2020 թվականի հունվարից, բայց ակտիվ գրառումներ է սկսել կատարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստանի» միջև հակամարտության սրացման օրերին: Էջի բովանդակությանը և նպատակներին ծանոթանալով ողջամիտ կասկածներ են առաջանում, որ այն վարում է Ալեն Սիմոնյանը կամ նրան մոտ կանգնած մարդիկ»: