Ո՞րն է Սորոսի հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհների կտրուկ նվազման պատճառը. antifake.am
Advertisement 1000 x 90

Ո՞րն է Սորոսի հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհների կտրուկ նվազման պատճառը. antifake.am

2018թ. հայաստանյան իշխանափոխությանը նպաստած և նոր իշխանությանը հարող հասարակական կազմակերպություններն ու նրանց ներկայացուցիչները, որոնց մի մասն իշխանափոխությունից հետո պաշտոններ է ստացել օրենսդիրում, գործադիրում և այլ ոլորտներում, մշտապես հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Մանրադիտակի տակ են նաև վերջիններիս ֆինանսական աղբյուրները:

Այս կապակցությամբ, թերևս, ամենաքննարկվածը Սորոսի կամ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից տրվող դրամաշնորհներն են, դրամաշնորհների շահառուները և դրամաշնորհների տրամադրման նպատակները:

Ինչպես ցույց են տվել AntiFake.am-ի ուսումնասիրությունները, «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակը 2020թ. հունիսի 9-ի դրությամբ ընդամենը 2 դրամաշնորհ է հանձնել, երկուսն էլ` դեռևս հունվարին, ընդհանուր առմամբ` 206.500 դոլարի կամ մոտ 98.707.000 դրամի չափով:

Դրամաշնորհներից մեկը՝ 187.500 դոլարի չափով, տրամադրվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, որը ղեկավարվում է Արթուր Սաքունցի կողմից: Երկրորդ դրամաշնորհն էլ 19.000 դոլարի չափով ստացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

AntiFake.am-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի համեմատություն 2020թ. հունվարին տրամադրված դրամաշնորհների` նախորդ տարիների նույն ժամանակահատվածի դրամաշնորհները բավականին շատ են:

Օրինակ, 2019թ. հունվար ամսին տրամադրվել է 3 դրամաշնորհ 281.320 դոլարի կամ 134.470.960 դրամի չափով:

Ընդհանուր առմամբ, 2019թ. «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրվել է 50 դրամաշնորհ՝ 2.426.124 դոլարի կամ 1.159.687.272 դրամի չափով:

Տե՛ս 2019թ. տրամադրված դրամաշնորհների ցանկն`  ամբողջությամբ: 

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի կողմից 2018թ. ընդհանուր առմամբ տրամադրվել է 52 դրամաշնորհ՝ 79.761.095 դոլարի կամ 38.125.803.410 դրամի չափով: Դրամաշնորհներից 5-ը տրամադրվել է հունվար ամսին՝ 78.217.500 դոլարի կամ 37.387.965.000 դրամի չափով:

Տե՛ս 2018թ. տրամադրված դրամաշնորհների ցանկն`  ամբողջությամբ: 

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի կողմից 2017թ. ընդհանուր առմամբ տրամադրվել է 38 դրամաշնորհ՝ 1,325,551 դոլարի կամ 633.613.378 դրամի չափով: Դրամաշնորհներից 9-ը տրամադրվել է հունվար ամսին՝ 127.318 դոլարի կամ 60.858.004 դրամի չափով:

Տե՛ս 2017թ. տրամադրված դրամաշնորհների ցանկն`  ամբողջությամբ: 

«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի կողմից 2016թ. ընդհանուր առմամբ տրամադրվել է 48 դրամաշնորհ՝ 1.752.534 դոլարի կամ 837.711.252 դրամի չափով: Դրամաշնորհներից 9-ը տրվել է հունվար ամսին՝ 156.137 դոլարի կամ 74.633.486 դրամի չափով:


Տե՛ս 2016թ. տրամադրված դրամաշնորհների ցանկն` ամբողջությամբ:  

Այսպիսով, ստացվում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակը շեշտակիորեն նվազեցրել է դրամաշնորհների տրամադրումը:

Այս ամենը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով: Հնարավոր է, որ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հիմնադրամը ֆինանսական հիմնական միջոցները տրամադրել է կորոնավիրուսի հետևանքով տուժած քաղաքացիներին:

Հասարակության լայն շրջանակները Սորոսի հիմնադրամը և այդ հիմնադրամից դրամաշնորհներ ստացողներին համարում են գործակալական ցանցի մասնիկներ և ապազգային կառույցի ներկայացուցիչներ, և սրանով պայմանավորված էլ բոլորին հայտնի շրջանակները քողարկված կերպով շարունակում են առաջնորդվել հիմնադրամի կողմից թելադրվող օրակարգերով և դրամաշնորհներ ստանում, սակայն գաղտնի են պահում այդ հանգամանքը՝ խուսափելով այդ հիմնադրամի հետ հետագա ասոցացումներից և բարձրացված աղմուկից:

Բացառված չէ նաև այն վարկածը, որ 2016-2017 թվականներից ահռելի չափերի հասնող դրամաշնորհներ ստացած կազմակերպությունները 2018թ. իշխանափոխությամբ լուծել են իրենց առաջ դրված խնդիրները, խոսքը հատկապես վերաբերվում է պետական ապարատում պաշտոններ ստացած սորոսականներին, ինչով պայմանավորված էլ` Սորոսի հիմնադրամը նվազեցրել է Հայաստանում կազմակերպությունների ֆինանսավորումը։

antifake.am