Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց 2019 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք ներակայացնում ենք մեր ընթերցողներին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2019թ. տարեկան հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախարարի բանկային հաշվի դրամական միջոցները 2019թ. սկզբին կազմել է 1,231,663 դրամ, իսկ 2019թ. վերջին՝ 4,244,686 դրամ։ Կանխիկ դրամը 2019թ. սկզբին կազմել է 230,000 դրամ, իսկ նույն տարվա վերջում՝ 1,290,000 դրամ:
Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները որպես նախարար 2019թ. կազմել է 16,876,392 դրամ, իսկ որպես Երևանի պետական համալսարանի դասախոս՝ 142,172 դրամ:
Համեմատեցինք նաև Արայիկ Հարությունյանի 2018թ. հայտարարագրված միջոցները և պարզեցինք, որ նա որպես եկամուտ հայտարարագրել էր 7,716,582 դրամ, որից աշխատանքի վարձատրություն և / կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել էին 4,843,615 դրամ և 1,204,771, իսկ ստացված փոխառությունները (վարկերը) 600,000 և 1,068,196 դրամ: 2018 թվականի սկզբին Հարությունյանի դրամական միջոցները կազմել էին 230,000 դրամ, իսկ նույն տարվա վերջում՝ 1, 431,633 դրամ:
Հարկ է նշել, որ Արայիկ Հարությունյանի 2018 և 2019 թթ. հայտարարագրերում բացակայում են շարժական և անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
Հիշեցնենք, որ հայտարարագրում արտացոլված է անձամբ Արայիկ Հայությունյանի կողմից ներկայացված տվյալները։