
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 10-ի դրությամբ կայացվել է 2547 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նույն օրվա դրությամբ իրականացվել է 26 196 ստուգում, որից միայն 650-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։