
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.
««Օ, ո՛չ, մի՛ մտածեք, գաղտնալսումները, քաղաքացիների տեղաշարժերին հետևելը… դրանք զուտ կոռուպցիայի և համաճարակի դեմ պայքարելու միջոցներ են։ Ձեր անձնական տվյալները ապահով են, խստագույն կերպով պաշտպանված ցանկացած անօրինական արտահոսքից, չլինի՞ թե մեզ չեք վստահում, այ-այ-այ»։
Հիշո՞ւմ եք։
Սա ասում էին ներկայացուցիչները նույն այն ուժի, որի գլխավոր քարոզչական հարթակում՝ «Հայկական ժամանակում», հրապարակվեց իրենց քաղաքական հակառակորդի 1979 (!) թվականի քրեական գործի մանրամասներով լրիվ անօրինական արտահոսքը»։