Messenger-ը շուտով կունենա նոր բիզնես inbox, որը թույլ կտա օգտատերերին՝ հեշտորեն հետևել իրենց էջերի inbox-ին՝ միանգամից հավելվածի ներսում։
Mike Weingert-ը բլոգի հրապարակման մեջ բացատրել է, որ Facebook-ի հետազոտությունը պարզել է, որ բիզնես էջերի ադմինների ավելի քան 90%-ն արդեն օգտագործում է Messenger-ը՝ ընկերների և ընտանիքի հետ հաղորդակցվելու համար։ Հետազոտությունը նաև պարզել է, որ շատ օգտատերեր չենք ցանկանում ներբեռնել և կառավարել մի քանի հավելվածներ։
Weingert-ը նաև նշել է, որ HubSpot-ի լրացուցիչ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 10 գնորդներից 9-ի համար բիզնեսի արագ պատասխանները կարևոր են կամ շատ կարևոր են, երբ նրանք ունեն հարցեր կապված վաճառքի և մարքեթինգի, խանութի ժամերի, պրոդուկտի հասանելիության և առաքման և pickup-ի հնարավորությունների հետ։

Այսպիսով Messenger-ի այս նոր բիզնես inbox-ի շնորհիվ բիզնեսները կկարողանան արձագանքել ժամանակին, որտեղ էլ որ լինեն և առանց հավելյալ հավելվածի կարիքի, որն արդեն իսկ չունեն իրենց հեռախոսի մեջ։
romarketing.am