
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է եւ վկայում է իշխանության վախեցած եւ թույլ լինելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է եւ վկայում է իշխանության վախեցած եւ թույլ լինելու մասին։
Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ եւ դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։
Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ սպառված է եւ շուտով կորցնի նաեւ իշխանությունը»։