
Իրավապահ մարմինները ստուգում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկատվության արժանահավատությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- գրել է Գևորգյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր հայաստանցիներից մոտ 3500 մարդու տվյալներ են հանրայնացրել: