Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքում գրել է.
«Նոր գույժ-ռեկորդ՝ 723 բացահայտված վարակակիր։ Այս թվերը պետք է գնահատվեն սառը եւ մասնագիտորեն․ միայն դիմակներ կրելու, սոցիալական հեռավորությունը եւ ձեռքերն ախտահանելու բազմակի կոչերը անհրաժեշտ, բայց բացարձակ ոչ բավարար պայման են պետականորեն դեպի դժոխք գլորվելու մեր ճանապարհը փակելու համար։
Թեստավորման մակարդակը ցածրագույն է, անգամ բժիշկներին պարտադիր կրկնակի թեստավորում չենք կարողանում ապահովել, մարդիկ բուժհիմնարկներում վարակվում են։ Տրանսպորտը գործում է, վարորդներին չեն թեստավիրում, ստվերային հարսանիքների դեմ պայքարում եք, հայոց կառավարություն, բայց ռեստորան-սրճարանների աշխատանքը թույլատրված է, աշխատանքի են գալիս, փող պիտի աշխատեն, ծախսեր են անում, պիտի փոխհատուցեն։
Փակե՛ք այդ ոլորտները, տրանսպորտը, պետական աջակցություն ցույց տվե՛ք, թեստավորում ապահովե՛ք, տեղական եւ միջազգային փորձագետներին, համաճարակաբաններին, առողջապահության ոլորտի կառավարիչներին, մասնագիտական ուժը հավաքեք, հուզական մոտեցումներով, հանրային կամ այլ վերահսկող խմբերով կարող եք վարակն ավելի տարածել, դիմակները, ախտահանված ձեռքերը, վարակակիրների իրական թվերը այս պարագայում բավարար չեն թագավարակի կանխարգելման համար»։