
Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել։
Ինչպես հաղորդեցին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, տեղեկությունն ստացել են հունիսի 12-ին՝ ժամը 21:26-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։