Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրսուսի) կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի վերջում կամ 2024 թվականի սկզբում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։
«Այս դեպքում բոլոր ներդրողները տվել են բանկային երաշքիքներ, գնահատվել են բոլորի ֆինանսական կարողությունները։ Այս ամենի շնորհիվ, մենք վստահ ենք, չենք ունենա սնանկ գործարարներ և մարդիկ չեն մնա առանց բնակարանների»,- նշեց Սիսեռանը։
Այդ տարածքում հողերի ձեռք բերման համար արդեն ներդրվել է մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, ինչի համար գործարարները ստացել են հողերի սեփականության վկայականներ։
Երևանի 33-րդ թաղամասում առկա է 8 հուշարձան շենք, որոնք դուրս են բերվել Ֆրդուսի կառուցապատման ծրագրից և Կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Բանակցություններ են տարվում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը, որը հուշարձան չի, չքանդվի և դուրս գա ծրագրից։
Լիլիթ Դեմուրյան