Apple-ը դադարեցրել է աջակցությունը iOS 13.5-ին iOS 13.5.1-ի աննշան թարմացման թողարկումից հետո, որն արգելափակում է unc0ver jailbreak-ը: Այժմ օգտվողները չեն կարողանա նորից վերադառնալ դեպի 13.5 տարբերակը։ Այս մասին հայտնում է MacRumors-ը:
Ընկերությունը շատ արագ սահմանափակեց նոր jailbreak տեղադրելու հնարավորությունը. Unc0ver հակերային խումբն այն հրապարակել էր մայիսի 25-ին: Թարմ jailbreak-ն աշխատում էր բոլոր ժամանակակից iPhone մոդելների հետ, այն հիմնված էր iOS 13.5 կոդով խոցելիության վրա: Միևնույն ժամանակ, հակերները կարողացան շրջանցել գործառնական համակարգի սահմանափակումները մեկ օրից պակաս ժամանակահատվածում:
Հակերները նշում էին, որ jailbreak-ը կայուն է և չի ազդում սարքերի մարտկոցի կամ օգտագործողի տվյալների գաղտնիության վրա: Դա չի խաթարում iOS համակարգի անվտանգությունը, ինչը թույլ է տալիս ծրագրերին աշխատել առանձին` առանց դրանց անհրաժեշտ տեղեկատվության ստացման հնարավորության: Ավելին, jailbreak-ը չի ազդում Apple ապրանքանիշի ծառայությունների գործողության վրա․ iCloud-ը, Apple Pay-ը կամ iMessage-ը կաշխատեն:
«Jailbreak-ը պարզապես բացառություններ է ավելացնում գործող կանոններին: Դա միայն թույլ է տալիս ձեզ կարդալ նոր jailbreak ֆայլեր և ֆայլային համակարգի մասեր, որոնք չեն պարունակում օգտվողի տվյալներ»,- նշել էր unc0ver առաջատար ծրագրավորողը Wired-ի հետ զրույցում։
Այս jailbreak համակարգի միջոցով օգտվողները կարող էին անվճար ներբեռնել հավելվածներն այլընտրանքային խանութներից, ինչպիսիք են AltStore-ը և Cydia-ն:
Անհասկանալի jailbreak խոցելիությունը ֆիքսվեց մեկ շաբաթ անց iOS 13.5.1-ում: Նմանատիպ խոցելիություն ֆիքսվել է Apple-ի բոլոր հարթակներում՝ tvOS, macOS և watchOS: Այժմ օգտվողները կարող են տեղադրել միայն համակարգի վերջին տարբերակը:
Ավելի վաղ հակերները ստացել էին iOS 14-ի ավելի վաղ տարբերակի կոդը, որը ձեռք է բերվել Apple-ի ծրագրավորողներից մեկի թեստային սմարթֆոնի միջոցով: Կիբերանվտանգության փորձագետները նշում են, որ վերջերս Apple-ում սկսել են ավելի շատ խնդիրներ զգալ iOS-ի անվտանգության հետ կապված, քան նախորդ տարիներին:
Սիրարփի Աղաբաբյան