Դրանցից յուրաքանչյուրը կարող եք լիցքավորել 60%-ով ընդամենը 15 րոպեի ընթացքում: 100%-ով լիցքավորումը կտևի 36 րոպե:
OPPO-ն ընդլայնել է սմարթֆոնների իր շարքը Reno4 և Reno4 Pro մոդելներով: Երկուսն էլ հագեցած են Snapdragon 765G պրոցեսորներով և ունեն աջակցություն 5G ցանցերին: Մյուս առումներով բնութագրերը տարբեր են:
OPPO Reno4
Reno4 բազային տարբերակը ստացել է 6,43 դյույմանոց AMOLED հարթ էկրան՝ FullHD + բանաձևով և Corning Gorilla Glass պաշտպանիչ ապակիով: Դիսփլեյն ունի երկակի սելֆիի ֆոտոխցիկ՝ 32 և 2 մեգապիքսել սենսորներով: Ապակու տակ նաև մատնահետքերի սկաներն է:
Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը ներառում է 48 մեգապիքսել Sony IMX586 սենսոր, 8 մեգապիքսել մոդուլ` 119° դիտման անկյունով և սև և սպիտակ դիմանկարների կադրերի համար՝ 2 մեգապիքսել մոնոխրոմ սենսորով:
Սմարթֆոնի օպեարտիվ հիշողությունը 8 ԳԲ է, ներքին հիշողությունը` 128 կամ 256 ԳԲ: Մարտկոցի հզորությունը 4,020 mAh է: Աջակցում է շատ արագ լիցքավորմանը` 65 վտ հզորությամբ: Այն թույլ է տալիս ընդամենը 15 րոպեի ընթացքում ձեր սմարթֆոնը լիցքավորել 60%-ով: 100%-ով լիցքավորումը տևում է ընդամենը 36 րոպե: Տեղադրվում են նաև Bluetooth 5, GPS / GLONASS / Beidou և NFC մոդուլներ: Սմարթֆոնը գնահատվել է 2,999 յուան (≈ 200,000 դրամ):
OPPO Reno4 Pro
Pro տարբերակը ստացել է կողմնակի կոր AMOLED էկրան՝ 6.55 դյույմ անկյունագծով, FullHD + լուծույթով, 90 Հց թարմացման արագությամբ, 100% DCI-P3 գամմայի ծածկույթով և Corning Gorilla Glass 5 ապակիով։ Դիմային տեսախցիկը մեկն է՝ 32 մեգապիքսել: Էկրանի տակ տեղադրված է մատնահետքերի սկաներ:
Հիմնական ֆոտոմոդուլը նույնն է՝ 48 մեգապիքսել, բայց այս դեպքում այն լրացվում է օպտիկական պատկերի կայունացմամբ: 120° դիտման անկյուն ունեցող լայնանկյուն մոդուլն ունի 12 մեգապիքսելային սենսոր: Կա նաև 13 մեգապիքսել տելեֆոտո` 5x հիբրիդային խոշորացմամբ, և 20x՝ թվային:
Մարտկոց 4,000 mAh՝ 65 վտ արագ լիցքավորմամբ: Սմարթֆոնը հասանելի կլինի 8 կամ 12 ԳԲ օպերատիվ և 128 կամ 256 ԳԲ ներքին հիշողությամբ։ Արժեքը 3,799 յուան է (≈ 260,000 դրամ):
Սիրարփի Աղաբաբյան