Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 14-ին, ժամը 18։23-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում, քաղաքացի է մոլորվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները մոտ 1 կմ ճանապարհը շարունակել են ոտքով:
Փրկարարները «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում գտել են մոլորված քաղաքացուն (Արթուր Ա., ծնված 1987 թ.):