Վահան Ասատրյան. «…էսօր COVID-19-ին առնչվող մահերի թվով Հայաստանը ԱՌԱՋԻՆՆ է աշխարհում մեկ միլիոն բնակչի հաշվով, այսինքն՝ ամենախայտառակը, խայտառակագույնը…»
Advertisement 1000 x 90

Վահան Ասատրյան. «…էսօր COVID-19-ին առնչվող մահերի թվով Հայաստանը ԱՌԱՋԻՆՆ է աշխարհում մեկ միլիոն բնակչի հաշվով, այսինքն՝ ամենախայտառակը, խայտառակագույնը…»

Վահան Ասատրյանի գրառումը.

«…ձեր քաղաքական բռնաճնշումները COVID-ով կտրեմ աննախադեպ տխուր իրավիճակով…

…էսօր COVID-19-ին առնչվող մահերի թվով Հայաստանը ԱՌԱՋԻՆՆ է աշխարհում մեկ միլիոն բնակչի հաշվով, այսինքն՝ ամենախայտառակը, խայտառակագույնը…

…էսօր COVID-19-ով վարակման դեպքերի թվով Հայաստանը ԵՐՐՈՐԴՆ է աշխարհում մեկ միլիոն բնակչի հաշվով՝ երեք խայտառակագույններից մեկը…

…էսօր COVID-19-ին առնչվող մահերի Հայաստանը 9-րդն է աշխարհում անգամ բացարձակ թվով՝ երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում էսօր էնքան կյանքեր ենք տվել, որքան ԱՄՆ-ն Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Իսրայելը, Բելառուսն ու Բելգիան միասին վերցրած, որտեղ համավարակը դեռ կյանքեր է խլում…

…մինչ օրս COVID-19-ին առնչվող գրանցված մահերի թվով՝ մեկ միլիոն բնակչի հաշվով՝ 26-րդն է 214-ի ցուցակում…

…մինչ օրս COVID-19-ի վարակման դեպքերով Հայաստանը 15-րդն է աշխարհում մեկ միլիոն բնակչի հաշվով՝ 214-ի ցուցակում…

…հասկանու՞մ եք, էսօր մեկ միլիոն բնակչի հաշվով COVID-19-ին առնչվող խլված կյանքերի թվով աշխարհում ամենածանր, ամենախայտառակ, ամենամտահոգիչ երկիրն ենք դարձել…

…ես ձեր մարդ ասողի, ես ձեզ իշխանություն տվողի, ես ձեզ իշխանության բերողի…

© առողջամահական ցիրկ»



Նման նյութեր