
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդության լույսի ներքո. Որքան ապաշնորհ պիտի լինի իշխանությունը, որ ինձ նման մեկը, ով տարիներ շարունակ ընտրատեղամասերում և ֆեյսում կռիվ է տվել բարգավաճականների դեմ (հանրապետականներն էլ հետը), այսօր ոչ թե ՑՆԾՈՒԹՅՈՒՆ է ապրում դատախազի միջնորդության փաստով, այլ կասկածում է, մեղմ ասած, թե տեղավորվում է, արդյոք, Ծառուկյանի հետ կատարվողը իրավական պետության շրջանակներում…»: