
Ես սկսում եմ մտածել, որ Ծառուկյանի շուրջ էս հիմնավոր, թե անհիմն (անկեղծ ասած ինձ մեկա) պրոցեսը նախաձեռնվել է հենց հիմա, համաճարակի դեմ պայքարի իշխանության տապալված պայքարից ուշադրություն շեղելու, մինչ օրս մոտ 290 մահացած քաղաքացիների ու էդ թվի աճից բոլորիս շեղելու համար:
Ավելին, տրամաբանական է, որ առանց հավաքների ու ցույցերի չի անցնելու էս պրոցեսը, հետևաբար է՛լ ավելի է վատթարանալու վիճակը, ու երկու շաբաթ հետո, երբ մահերի ու վարակվածների թիվը սկսի սրընթաց աճել, դրա պատասխանատվությունը էլի՛ լինելու է իշխանության ու պարետատան ուսերին:
Մարինե Մանուչարյանի ֆռեյսբուքյան էջից: