Իրավաչափ նպատակ չկար՝ Ծառուկյանի ունեցվածքը նկարելու և հրապարակելու. եթե խոսքը ընտրակեղծիքների մասին է, կապ չունեին ո՛չ տան վերանորոգումը, ո՛չ մեքենաները, ո՛չ էլ վանդակի առյուծները․ Տ․ Աթանեսյան. tert.am
Advertisement 1000 x 90

Իրավաչափ նպատակ չկար՝ Ծառուկյանի ունեցվածքը նկարելու և հրապարակելու. եթե խոսքը ընտրակեղծիքների մասին է, կապ չունեին ո՛չ տան վերանորոգումը, ո՛չ մեքենաները, ո՛չ էլ վանդակի առյուծները․ Տ․ Աթանեսյան. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը, եթե խոսքը ընտրակեղծիքների մասին է, ապա դրա հետ որևէ կապ չունեին ո՛չ տան վերանորոգումը, ո՛չ մեքենաները, ո՛չ էլ վանդակի առյուծները: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն անելու և ԱԱԾ-ի կողմից գործընթացը, համապատասխան թղթերը, տան գույքը տեսանյութով հրապարակելու իրավաչափության մասին:

«Քրական դատավարության օրենսգրքով վարույթ իրականացնողը պետք է հնարավորինս պահպանի օրենքով սահմանված գաղտնիքները, այդ թվում նաև անձնական տվյալները, բայց ցավոք, մենք չունենք հստակ կարգավորումներ: Իմ կարծիքով՝ այս դեպքում, եթե խոսքը ընտրակեղծիքների մասին է գնում, ապա դրա հետ որևէ կապ չունեին ո՛չ տան վերանորոգումը, ո՛չ մեքենաները, ոչ էլ վանդակի առյուծները: Հետևաբար, ոչ մի իրավաչափ նպատակ չկա դա նկարելու և հրապարակելու»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ հրապարակվել են նաև այլ անձանց տվյալներ պարունակող փաստաթղթեր, սակայն ամենը մնում է ԱԱԾ-ի հայացողությանը և հստակ արգելք չկա: «Բայց հայեցողությունը չի կարող անսահման լինել»:

Խոսելով Ծառուկյանին վերաբերող մոտ 40 տարի առաջ տեղի ունեցած դատավարության նյութերի հրապարակման մասին, Աթանեսյանը նշեց, որ անընդունելի էր դա, քանի որ այդ դատավարության ակտը կայացվել էր դռնփակ նիստով, որի դեպքում պետք է հրապարակվեր ակտի միայն երափակիչ մասը:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարան բերելու մասին՝ փաստաբանը նշեց. «Ակնհայտ քաղաքական հետապնդում է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ակնհայտ հարց է, ակնհայտ պատասխանով: Իրական պատճառները կարող են մեզ հայտնի չլինել, բայց զուգադիպությունները պատահական չեն լինում»,- շեշտեց Աթանեսյանը՝ նկատի ունենալով այն, որ այս գործողությունները սկսվեցին Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, որում նա ասել էր՝ Կառավարությունը հարյուր տոկոսով պետք է փոխվի:

tert.am