
Երգիչ Արամեն անդրադարձել աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն։ Երգիչը դատապարտել է այդ գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ։
«Ես խիստ դատարպարտում եմ նման գործողությունները աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերեւ, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաեւ թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլեւս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի։ Հավելեմ՝ Սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել»,- Facebook-յան էջում գրել է երգիչը։