ԱՄՈԹ
Այ այս երիտասարդին, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց:
Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:
Դու՜ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՜ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..
Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:
Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները… Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը…
Ռոման ջան, կներես…
Լիլիթ Գալստյան