Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Որ չեն ասում քաղաքական հետապնդում, ուղեղս կախում ա: Էդ երբվանից էր մեծն օլիգարխը քաղաքական եղել, որ մի հատ էլ քաղաքական հետապնդում լիներ: Չենք մոռացել չէ, որ ինքն ու իր կառույցը գործիք են ժողովրդին ու պետությունը կթելու համար: Ընդ որում ածանցյալ գործիք, այսինքն ծառայել են ավելի մեծ համակարգի:
Որի տերերը թռան, իսկ իրենց գործիքը թողեցին մեզ ի պահ: Չեք մոռացել չէ, որ ով հասել օգտագործել ա էս գործիքը, նույնիսկ Տեր-Պետրոսյանը:
Գոնե ասեք ընտրովի արդարադատություն, էլի մի ձև կուտվի: Բայց քաղաքական հետապնդում ասելով, քաղաքականացնում եք ապաքաղաքականն ու էդ կորզող մեքենան: Կամ էլ թե Նիկոլը գերիշխանություն ա ձեռքբերում, քաղաքական դաշտը ամայանում ա: Էդ մոռացաք, որ ՀՀԿ կոչվածը բոլորին առավ ծախեց, փչացրեց, ինչ կար ավիրեց, ամայացրեց, բա ինչ պիտի լիներ արդյունքում: Նիկոլ չէ, մի ուրիշ մեկն էր գալու էս վիճակին տիրանար ու էլի նման մի բան լիներ: Նույնիսկ, եթե քաղաքական շահերի համար ա այս պրոցեսը հիմա ընթանում, և ոչ ավելի վաղ, ինչը ցանկալի կլիներ, նույնիսկ, եթե սա ընտրովի ա, մի բան հաստատ ա, ստեղ անարդար բան չկա ու սա դեռ շատ մեղմ ա»: