IBM-ն, Microsoft-ը և Amazon-ը դադարեցնում են իրենց facial recognition տեխնոլոգիայի վաճառքը իրավապահ մարմիններին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

IBM-ն, Microsoft-ը և Amazon-ը դադարեցնում են իրենց facial recognition տեխնոլոգիայի վաճառքը իրավապահ մարմիններին

George Floyd-ի սպանությունից հետո IBM-ն, Amazon-ը և Microsoft-ը հայտարարեցին իրենց որոշման մասին՝ դադարեցնելու դեմքի ճանաչման տեխնոլոգիայի վաճառքը իրավապահ մարմիններին։

Անցած մի քանի տարիների ընթացքում ոստիկանական գերտեսչությունների կողմից դեմքի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման աճի հետ մեկտեղ առաջացել են նաև քննադատություններ՝ տեխնոլոգիայի անճշտության վերաբերյալ։

Մի շարք հետազոտական ուսումնասիրություններ, այդ թվում նաև կառավարության կողմից կատարված հետազոտությունը ցույց են տվել, որ դեմքի ճանաչման ալգորիթմը չի կարողանում ճիշտ ճանաչել սևամորթների դեմքը։ Երկրի որոշ քաղաքներ արգելել են դրանց օգտագործումը ոստիկանական գերտեսչությունների և կառավարության գործակալությունների կողմից։

IBM-ն առաջիին էր, ով հունիսի 8-ին նամակ ուղղարկեց Congressional Black Caucus-ի անդամներին և Justice in Policing Act-ի հովանավորներին։

IBM CEO Arvind Krishna-ն ճանաչեց George Floyd-ի, Ahmaud Arbery-ի և Breonna Taylor-ի սարսափելի և ողբերգական մահը և նշեց, որ ընկերությունը այլևս չի առաջարկում IBM facial recognition կամ analysis ծրագրակազմը։

Amazon- ը, որը պատրաստում է Rekognition կոչվող դեմքի ճանաչման տեխնոլոգիան, անմիջապես հետևեց IBM-ին՝ հունիսի 10-ին հայտարարելով «մեկամյա մորատորիում ոստիկանության՝ Amazon-ի դեմքի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման համար»:

Իսկ հաջորդ օրը Microsoft-ը հանդես եկավ իր հայտարարությամբ՝ նշելով, որ չեն տրամադրի այս տեխնոլոգիան մինչ չունենան ազգային օրենք՝ հիմնված մարդու իրավունքների վրա, և որն էլ կկառավարի այս տեխնոլոգիան։

romarketing.am