
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 91 դեպք, որոնցից 54-ը` բուժված: Մահվան դեպքեր չկան:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 467 մարդ, կա 94 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 12 նոր դեպք։ Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից։