Վախթանգ Սիրադեղյանն իր էջում գրում է. «Արսեն ջան, քեզ հետ հարցազրույցի առնչությամբ այս հարթակում գրել էի՝ «սպորտսմեն չզբաղվել պոլիտիկա»:
Քո այս գրության տակ կրկնում՝ մարզիկը՝ լինի աշխարհահռչակ, թե միջին մեծության, չպիտի զբաղվի քաղաքականությամբ, իսկ կուսակցական դառնալը կամ առանց դրա ավագանու կամ խորհրդարանի անդամ դառնալը նշանակում է հենց զբաղվել քաղաքականությամբ: Այլապես ստացվում է, որ որպես ՀՀ դրոշը համաշխարհային հարթակներում ծածանող հաղթանակած մարզիկ երկրի ներսում «պատկանում» ես հանրության միայն մի փոքր հատվածին: Չնայած իրականության մեջ դու ոչ մեկին չես պատկանում և չպիտի պատկանես՝ դու մեր ժողովրդի մեծ զավակն ես: