Այս շատ ոճային ու հարմարավետ հագուստով բացարձակ շոգ չի, ընդհանրապես չենք քրտնում… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս շատ ոճային ու հարմարավետ հագուստով բացարձակ շոգ չի, ընդհանրապես չենք քրտնում…

????Այս շատ ոճային ու հարմարավետ հագուստով բացարձակ շոգ չի, ընդհանրապես չենք քրտնում, չկա հիպերթերմիա, չկա հիպովինտիլացիա, չկա թթվածնաքաղց, ակնոցները շատ հարմարավետ են, տեսողության սահմանափակում ընդհանրապես չունենք, իսկ դիմակների մասին խոսք չկա, առանց դրանց մեզ չենք պատկերացնում, այնքան հարմարավետ ու հաճելի են, որ քթի, ճակատի ու ականջի հետևի շրջանում վերք ու վնասվածքներ չեն առաջացնում, շնչահեղձություն բացարձակ չունենք, ձեռնոցներին չեմ կարող չանդրադառնալ։ Դրանց հետևանքով ձեռքերի մաշկի խնդիրներ չենք տեսել ու դրա մասին չենք լսել…???

Մի խոսքով մեծաթիվ բուժաշխատողներ երազում էինք այս համազգեստը և մնացած աքսեսուարները կրելու մասին ու առանց դրանց մեր կյանքը չէինք պատկերացնում…
Մենք կշարունակենք լինել այս բարձրաճաշակ ու հարմարավետ կարգավիճակում այնքան ժամանակ, քանի դեռ Դուք զլանում եք կրել մեկ պաշտպանիչ միջոց՝
ԴԻՄԱԿ…

Եղեք առողջ??

Սաթենիկ Էլոյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր