
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Մեզ այլ մանրամասներ չհայտնեցին, թե ինչ գործի շրջանակում և երբ է կատարվել ձերբակալումը:
Նշենք, որ Մանուկյանը եղել է երկու գումարումների պատգամավոր: Նախ՝ 2003-2007 թվականներին՝ ՀՀԿ խմբակցության անդամ, 2012-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամբողջությամբ՝ tert.am