Ինչպես ավելի վաղ հայտնել էր Alternativ.am-ի վստահելի աղբյուրը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, փորձել է տարբեր պատճառաբանություններով չներկայանալ Մարտի 1-ի դատավարություններին՝ հղում անելով իր առողջական վիճակին և երկրում առկա համավարակին: Քլոյանը ակնարկել է, սակայն, որ մի կլորիկ գումարի դիմաց պատրատ է կրկին առաջվա պես ներկա լինել նիստերին՝ ապահովելու դատավարության հուզական կողմը:
Եվ ահա, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, իշխանությունները բավարարել են Քլոյանի պահանջը՝ նրան փոխանցելով ևս 10 միլիոն ՀՀ դրամ: Այս հարցի կարգավորման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Խաչատուր Սուքիասյանին (Գռզո)՝ պատճառաբանելով, որ կառավարական միջոցներից առանց այն էլ արդեն շատ է ծախսել, իսկ գործարարը պարտավոր է նման հարցերում իրեն նեցուկ լինել: