Երևանում մեկնարկել են սքեյթ-պարկի շինարարական աշխատանքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում մեկնարկել են սքեյթ-պարկի շինարարական աշխատանքները

Երևանում մեկնարկել են սքեյթ-պարկի շինարարական աշխատանքները, որոնք, ըստ նախնական տվյալների, աշնանը ավարտված կլինեն։ Ծրագիրն իրականացվում է օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի 5044 քմ հանրային տարածքում:

Առաջին փուլում մինչև հունիսի 30-ը ըստ նախագծի խաղահրապարակի հարավային հատվածի ռելյեֆային լանջը կվերածվի ամֆիթատրոնի, որն ուղղված կլինի դեպի խաղահրապարակ։ Տարածքում ըստ նախագծի նախատեսվում է կառուցել սքեյթի վարձակալման կետ, բուժկետ, կբարեկարգվեն նաև կառուցապատումից ազատ կանաչ տարածքները։ Տարածքը համալրված կլինի արևային պանելներով աշխատող ոճային հովհարներով։ Բացի այդ, կիրականացվի ընդհանուր պարագծային լուսավորություն լեդ համակարգի օգտագործմամբ։

Ծրագրի երկրորդ փուլում մինչև օգոստոսի 30-ը կբարեկարգվի տարածքի արևելյան հատվածի առկա կանաչ գոտին՝ յուրօրինակ լանդշաֆտային և բուսական դիզայնով և դիտահարթակներով։ Այգում լուծված է լինելու նաև հասարակական սահնագույցի խնդիրը, որի կառուցման համար առանձին նախագիծ է արվելու։



Նման նյութեր