Գագիկ Ծառուկյանի փեսան տուգանվեց դիմակ չկրելու համար
Advertisement 1000 x 90

Գագիկ Ծառուկյանի փեսան տուգանվեց դիմակ չկրելու համար

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց, որտեղ այսօր ընթանում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորելու միջնորդության քննությունը, ոստիկանները դիմակ չկրելու համար տուգանեցին Ծառուկյանի փեսային՝ Դավիթ Մանուկյանին։ Նշենք, որ երեկ էլ այս նույն պատճառով տուգանվել էր ՊՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես էլ եմ քաղաքացի, ինձ էլ կարող են տուգանել, ի՞նչ խնդիր կա։ Դիմակը մի քանի րոպե էր, որ հանել էի՝ փոխելու համար»,– ասաց նա։

news.am