Վախթանգ Սիրադեղյան. «Հետաքրքիր է, թե ով է արտաքին քաղաքականության հարցով վարչապետի խորհրդականը»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Հետաքրքիր է, թե ով է արտաքին քաղաքականության հարցով վարչապետի խորհրդականը»

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հետաքրքիր է, թե ով է արտաքին քաղաքականության հարցով վարչապետի խորհրդականը: Թե դա էական չէ, և ինչպես մնացած բոլոր հարցերում, այդ հարցում ևս վարչապետը կայացնում է միանձնյա որոշումներ: Բայց ինչպես մնացած բոլոր հարցերում, այդ հարցում ևս վարչապետի կայացրած որոշումները խնդրահարույց են, և դրանցից վերջինը կրոնի ազատության վերաբերյալ ամերիկյան նախաձեռնությանը միանալն էր:

Ի դեպ, նախաձեռնության հեղինակը կարող է և չվերընտրվել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, և եթե դա պատահի, ապա դեմոկրատական նախագահը դժվար թե շարունակի այդ գործը: Իսկ եթե ինչ-որ հրաշքով նոր նախագահը շարունակի, և եթե Հայաստանի շահերից է բխում, ինչում շատ խիստ կասկածում եմ, նախաձեռնությանը միանալը, ապա դա կարելի էր անել այդ ընտրություններից հետո:

Նախաձեռնությանը միացել է մեկ-երկու տասնյակ պետություն, և այդ թվում մեր հարևան Վրաստանը, բայց այդ երկիրը ոնց որ թե այլևս կորցնելու բան չունի՝ ի տարբերություն Հայաստանի: Այս որոշումը այն որոշումների շարքից է՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի հարցը, «վերելակային դիվանագիտությունը», Իսրայելում դեսպանատուն բացելը, որոնք ոչ թե առաջ են մղում մեր երկրի շահերը, այլ մեզ համար ստեղծում են լուրջ խնդիրներ»:



Նման նյութեր