Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ ընդունվել էր նախագիծ, որի համաձայն, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աշխատող ուսանողները կարող են եկամտահարկից վճարել ուսման վարձը։ Որոշման մեջ ամրագրվել էր, որ այս արտոնությունից կարող են օգտվել միայն կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով սովորողները։ Եվ ահա այսօր կառավարությունը հաստատեց այդ ցանկը։
Ուրախալի է, որ մեծ տեղ է տրված բնական գիտություններին, քանի որ այդ մասնագիտություններով սովորողների թիվը Հայաստանում շատ քիչ է։ Հասկանալի չէ, սոցիալական գիտությունների ընտրության չափանիշը։ Այստեղ ընտրված են միայն Սոցիոլոգիան և Մշակութաբանությունը։
Շատ լավ կարծիք ունեմ սոցիոլոգիայի, մշակութաբանության մասին։ Բայց ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց այս 2-ը։
Օրինակ՝ ինչո՞ւ ցանկում չկան Հայոց լեզու և գրականությունը, Պատմությունը, Փիլիսոփայությունը, Աստվածաբանությունը, Հոգեբանությունը, մյուսները։ Սա պետք է թափանցիկ ասվի, որպեսզի պատգամավորների ողջունելի նախաձեռնությունը դժգոհության առիթ չտա»։