Գեղամ Մանուկյան. «Մեր երկրի Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խախտում է մարդկային, հանրային, անձնական բոլոր սահմանագծերը»
Advertisement 1000 x 90

Գեղամ Մանուկյան. «Մեր երկրի Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խախտում է մարդկային, հանրային, անձնական բոլոր սահմանագծերը»

Գեղամ Մանուկյանի հրապարակումը.

«Քիչ դեպքերում է, երբ գրում եմ հաղորդմանս շրջանակից դուրս։ Մեր երկրի Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը խախտում է մարդկային, հանրային, անձնական բոլոր սահմանագծերը։

Այսօր անգամ եթե կարելի էր հասկանալ, որ նա կազմակերպել է հարձակում դատավորի, իրավապաշտպանի նկատմամբ (իր դեպքում, իր պաշտոնի դեպքում սա անթույլատրելի էր), սակայն անցել է ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ։ Նա տեղադրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ԱՆՉՓԱՀԱՍ որդու լուսանկարը սադրիչ մի գրության տակ։ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ասածը նա հասկանու՞մ է։ Մարդու, երեխաների իրավունքներ ասածը նա հասկանու՞մ է։

Հարգելի իմ իշխանական ընկերներ։ Չասեք՝ նրանք, 20-30 տարի արել են սա-սա-սա-սա։ Արել են ու մեղքերը քավում են։ Կամ ավելի են քավելու։ Դուք առնվազն Ձեր նշանակած վաստակին կանգնեցրեք, որ չանի նույնը, եթե նույնն է անում։ Իսկ նա ավելի վատն է անում։ Անում է անբարոյականություն։ Անսրբություն։ Ինչու՞ եք լռում։ Մինչեւ ե՞րբ։

Նախկինում շատ լռածների դռանն այսօր չոքել է նույն իրականությունը։ Դուք մի արեք։ Իսկ Ստյոպա Սաֆարյանին մասին լավագույն գնահատականը տվել են թերեւս Հանրային խորհրդում, դեռ երբ անգամ նախագահ չէր նշանակվել։ Նրան կոչել էին՝ ՍՏՈՐԱԿԵՏ։ Ստորակետը մեծատառով եմ գրում։ ստեփան սաֆարյանն անգամ դրան չի արժանի։ Ստորակետն աննշան կետադրական նշան է, որը հաճախ կամայական տեղադրման վատ դեր ունի։ Հիմա ստյոպա սաֆարյանն է։ Սխալ տեղ եք դրել»։



Նման նյութեր