Երևանում 69 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2006) Սուրեն Ռշտունին։ Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Սուրեն Ռշտունին ծնվել է 1951 հուլիսի 29-ին։ Սովորել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։
1986-1989 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում։
1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։
1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երևանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։
2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն էր։