Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3 282 կազմակերպության գործունեությունը
Advertisement 1000 x 90

Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3 282 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 18-ի դրությամբ  կայացվել է  3 282  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է 30 914  ստուգում, որից միայն 745-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։