Տեսանյութում ներկայացված է Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող Հիսուս Քրիստոսի թաղման վայրի մարմարե սալիկի բացումը: Տեսագրվել է ոչ միայն դամբարանի պարունակությունը, այլ նաև հավաքվածների արձագանքը:
Սալիկի տակ հնագետները հայտնաբերել են մեծ թվով քարեր, հաղորդում է National Geographic-ը: Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչ տեսք է ունեցել դամբարանի նախնական քարը, որի վրա դրվել է Քրիստոսի մարմինը: Հնագետները նաև կփորձեն պարզել, թե ինչու սուրբ Հեղինեն, ով միջնադարում նախաձեռնել է Քրիստոսի գերեզմանի պեղումները, որոշել է, որ հենց այդ վայրն է Հիսուս Քրիստոսի գերեզմանի տեղը:
tvc.ru