Երեկ` հունիսի 19-ին, ողբերգական վթար է եղել Երևանի հեռուստաաշտարակի մոտ․ կան տուժածներ և մեկ զոհ։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 19։20-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» (վարորդ՝ Վարդան Ս․) և «Toyota Camry» (վարորդ՝ Զորիկ Մ․) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Մանվել Խ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հովացման աշխատանքներ։