Snapchat-ը թողարկում է նոր կրթական հարթակ մարքեթոլոգների համար՝ տրամադրելով խորհուրդներ հարթակի գովազդման գործիքները ճիշտ օգտագործելու մասին։
Այդ նոր կրթական հարթակը, որը կոչվում է ‘Snap Focus‘, նման է Facebook-ի ‘Blueprint‘-ին և Twitter-ի ‘Flight School‘-ին, առաջարկելով մի շարք դասընթացներ Snap գովազդման տարբեր հնարավորությունների և գործիքների վերաբերյալ։ Այն յուրաքանչյուր unit-ից հետո ընդհանրացնում է թեման և տրամադրում թեստեր, որով կամրապնդեք Ձեր ստացած գիտելիքները։
Ըստ Snapchat-ի ՝ Snap Focus ուսումնական պլանն ունի 6 դասըթնաց, որոնք կտան Ձեզ հիմնարար գիտելիքներ Snapchat-ի, Snapchat Generation-ի, գովադզման ֆորմատի և հնարավորությունների վերաբերյալ, թե ինչպես տեղակայել մեդիան և կրեատիվ campaign-ները Ads Manager-ում և այլն։
Snap Focus-ը հասանելի է այստեղ, մուտք գործելու համար ընդհամենը անհրաժեշտ է Ձեր Snapchat login-ը։