Քիչ առաջ Կենտրոնական բանկի մոտ լարված իրավիճակ էր։ Քաղաքացիները ԿԲ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք բողոքում են, որ արտակարգ դրության պայմաններում պետք է շարունակեն բանկերին վճարումներ կատարել։
«Հարգելի ԿԲ ներկայացուցիչներ ձեզ դոլար ենք բերել, դոլար, կերեք՝ կշտացեք»,-ասաց ակտիվիստ Մանուել Մանուկյանը՝ ԿԲ շենքի վրա նետելով սիմվոլիկ թղթադրամներ։ Նրա այս քայլին հետևեց ոստիկանների արձագանքը։ Վերջիններս երիտասարդին բերման ենթարկեցին։ ԿԲ շենքի մոտ լարված իրավիճակ սկսվեց, քաղաքացիներին զայրացրեց ոստիկանների գործողությունները. «Մենակ էդ եք անում, որովհետև չեք լսում սովորական քաղաքացուն։ Հասարակ քաղաքացին ինչ ա պահանջում, բերման եք ենթարկում։ Սրա պատասխանը պետք ա ԿԲ-ն տա»,-ասաց քաղաքացին, ում նույնպես ոստիկանները բերման ենթարկեցին։
«Մեռնում են իրենէ էս դոլարների համար, թողեք նայեն՝ կշտանան, գոնե նայելուց կշտանան, ուտելուց չեն կշտանում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հորդորելով չհավաքել գետնին թափված սիմվոլիկ թղթադրամները. «Էս իրանց պետք ա, իրանք հացի փող չունեն, ժողովուրդն իրանցից հարուստ ա»։
Մանրամասները՝ տեսանյութում