
Արցախում հունիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 103 դեպք, որոնցից 65-ը՝ բուժված:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 688 մարդ, կա 74 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 6 նոր դեպք։ Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ովքեր ավելի վաղ մեկուսացվել էին, 1-ն էլ՝ Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից: ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։