Ինչպես գրում է tert.am-ը, երգիչ Հակոբ Հակոբյանն այսօր նշում է 32-ամյակը: Tert.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ օրը կեսգիշերին է սկսվել:
«Նկարահանումից հետո ինձ հետ էին Արմենն ու «Խաբկանք» հեռուստասերիալում Անիին մարմնավորող Միլենան: Եկանք մեր տուն ու ծնողներիս հետ նշեցինք ծնունդս: Գիշերը տեսազանգի միջոցով կապ հաստատեցինք արտերկրում ապրող բարեկամներիս հետ,-ասաց նա և հավելեց, որ ամեն տարիքի մեջ մի գեղեցիկ բան կա, որը փորձում է գտնել: -Ինչքան մեծանում ես, այնքան շատ բան ես հասկանում: Մի այսպիսի խոսք կա` երանի երիտասարդությունն իմանար, ծերությունն էլ կարողանար: Ինձ այս տարիքում շատ եմ սիրում, քանի որ քիչ եմ սխալվում»:
Հակոբին այսօր անակնկալ է մատուցել Հրաչուհի Ութմազյանը: «Առավոտյան ինձ զանգեցին ու ասացին, որ ինչ-որ կազմակերպություն փուչիկներ ու գիրք է ուղարկում ինձ: Սկզբում ինձ թվաց` բերում են, որ հետո ես տեղադրեմ Ինստագրամի սթորի բաժնում ու նշեմ իրենց, այդ պատճառով չէի ցանկանում, բայց շատ պնդեցին: Երբ բերեցին, բացիկից հասկացա, որ Հրաչուհի Ութմազյանի անակնկալն է, քանի որ գրված էր` «Հակոբիկ, քեզի համար փալոններ բերած եմ»: Այդ տողերը ներկայացումից մի հատված է»:
Ամբողջությամբ՝ tert.am