Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին կարմիր շրջազգեստ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով տոպի հետ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ «Ջերմության գույները»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երգչուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են արել. «Անհավանական գեղեցիկ»։








