ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման և կասեցման գործողությունները
Advertisement 1000 x 90

ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման և կասեցման գործողությունները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Երևան քաղաքում պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Հունիսի 24-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի՝ Շենգավիթ վարչական շրջանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Մշտադիտարկում իրականացված տարածքում դիտարկվել են որոշ խախտումներ, մասնավորապես բացակայել են  ջերմաչափման մատյանները, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները և  դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանները:

Հիմնական խախտումերը արձանագրվել են շինանյութի խանութներում: Շինանյութի խանութներից  մեկում փակցված է եղել միայն դիմակներ կրելը  պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկը, հակահամաճարակային անվտանգության պահպանման  նորմերով սահմանված մնացած պահանջները խախտված են եղել:

Մշտադիտարկումներ են իրականացվել նաև  վարչական շրջանի Ֆրունզեի 104 հասցեում գտնվող շինանյութերի տոնավաճառում, որտեղ արձանագրվել են պարետատան  կողմից սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի բազմաթիվ խախտումներ. մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, դիմանկերի և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները:

Պարետի որոշմաման հիման վրա այսօր նաև ՇՎՏՄԻ-ի աշխատակիցների կողմից 24 ժամով կասեցվել է հեղուկ գազի և բենզինի լիցքավորմամբ ինչպես նաև շինանյութի վաճառքով զբաղվող մի քանի տնտեսվարողների գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում :

Կասեցման պատճառ է հանդիսացել  ջերմաչափման գրանցամատյանների և  հատուկ փակ աղբամանների բացակայությունը:

ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է մշտադիտարկումները Երևան քաղաքում: Կազմված խախտումների վերաբերյալ արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:

Հիշեցնենք որ  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: