Գերմանիայում բոլոր վարորդները ահավոր վախենում են, որ իրենց հանկարծ չուղարկվի Իդիոտեն-տեստ, ասել է թե, թեսթ ապուշների կամ իդիոտների համար։?
Ահա, նստած եք ձեր գերմանկան բնակարանում, ուտում եք գերմանական նրբերշիկներ, ու․․․․մեկ էլ գալիս է նամակ-ծանուցում ձեր մեքենայի նկարով։ Արագության գերազանցում 20 կմ/ժ՝ զգալի չափով տուգանքն էլ հետը։ Մի քիչ տաքացաք, ներվայնացաք, վճարեցիք և վերջ։
Հետո, երեկոյան, աշխատանքից դուրս տրամադրություն ունեք վոյաժներ անելու, այն էլ ավտոմայրուղու վրա։ Եվ նորից ․․․ տուգանքը եկավ։
Երրորդ անգամ արդեն չի գա, կամ ավելի շուտ կգա՝ կից ծանուցումով- Դուք երեք ամսով զրկված եք տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից։ Եթե այդ ընթացքում կբռնեն ձեզ վարելուց, կհայտնվեք բանտում։ Վարորդական վկայականը կարող եք հետ վերցնել երեք ամսից և միայն այն դեպքում, երբ կանցնեք նաև Իդիոտեն-տեստը?
Պարզապես Գերմանիայի իշխանությունները համարում են, որ եթե առաջին անգամից չես հասկանում, որ խախտել չի կարելի, երկրորդից չես հասկանում, և դեռ երրորդ անգամից չես հասկանում, նշանակում է, որ դու ապուշ ես կամ idiot։ Դրա համար- բարի գալուստ, հոգեբանների մոտ։???
Idiotentest-ը առանց նախապատրաստվելու հնարավոր չի անցնել։ Դրա համար պետք է 40 այց հոգեբանի մոտ, որտեղ երկար ու ձանձրալի լեկցիաներ կկարդան, թե ինչպես ճիշտ վարել ավտոմեքենան, ինչպես պետք է ճիշտ դրսևորի և ճիշտ կողմորոշվի ղեկին իսկական վարորդը։ Ամեն պարապունքը տևում է 1 ժամ և արժե 100 եվրո։ Այսինքն, տուգանքից բացի, պետք է նաև ունենալ 4000 եվրո՝ ամբողջ կուրսը անցնելու համար։
Ամեն պարապմունքից հետո շտամպով հաստատում են, որ անցել ես այդ օրվանը։ Երբ որ գալիս ես Idiotentest-ի, ստուգում են, առկա է արդյոք 40 շտամպը և նոր թողում են սկսել։ Եվ հավանականությունը մեծ է, որ կհանձնես։ Հակառակ դեպքում, չես հանձնի։ Իսկ տրվող հարցերը ևս այնպիսին են, որ առանց պատրաստվելու, զուտ տրամաբանորեն, չես կարող պատասխանել։ Ահա մեկ օրինակ
-Դուք ալկոհոլ օգտագործած կանգանած եք փողոցում, ձեր կողքի կնոջ մոտ սկսում են ծննդաբերության ցավերը։ Եթե չօգնեք, հնարավոր է և մահանա։ Ձեր գործողությունները։ Դասական պատասխաններն են
– Դե, իհարկե, կնստեմ մեքենան, և կօգնեմ կնոջը, կամ Տաքսի կկանչեմ, կամ Շտապօգնություն կկանչեմ, և այլ նմանատիպ պատասխաններ։ Արդյունքում դուք չհանձնեցիք, քանի որ կա միակ ճիշտ պատասխանը
-Պարոն հոգեբան, ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել ինձ նման իրավիճակում, որ ես ալկոհոլ օգտագործած կանգնեմ փողոցում, որովհետև ես ընդհանրապես չեմ խմում։???
Կամ ձեզ կտան կարմիր մատիտ և կասեն նկարեք եղևնի։ Դուք շատ արագ և հեշտ կնկարեք այն, իսկ ձեզ կպատասխանեն, որ եղևնին կարմիր չի լինում։???
Կարևոր է, որ 40 շտամպերը լինեն։
Իսկ մինչ դուք կլսեք լեկցիաները, այն քանի ամիս կտևի, որտեղից կհայթյաթես գումարները, քանի որ միջին աշխատավարձը 1500 եվրո է, դա ոչ ոք չի կարող ասել։
Եվ այս ամենը երեք անգամ արագության գերազանցման համար ընդամենը 20 կմ/ժ։
Մի խոսքով, վարորդների համար ստեղծում են այնպիսի պայմաններ, որ ավելի հեշտ լինի խախտում չանելը, քան անելը։ ???
@Armen Najaryan