Աշխատանքային խումբը կմշակի օտար լեզուների դասավանդման հայեցակարգ
Advertisement 1000 x 90

Աշխատանքային խումբը կմշակի օտար լեզուների դասավանդման հայեցակարգ

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ, որը դեկտեմբերի 5-ին գումարել է իր անդրանիկ նիստը: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ, այդ թվում, որ Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի:

Վարչապետի հանձնարարականի կատարման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ, որն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Բացելով նիստը` ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով վերոնշյալ խմբի շրջանակներում կձևավորվեն նաև տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի:

Նախարարի խոսքով` պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` օտար լեզուների խորացված  ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցման, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխման, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխության  և այլն: Ընդգծվել է օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը»:



Նման նյութեր