Արփինե Հովհաննիսյան. «Սա է հետևանքը, երբ ձեր սահմանադրական փոփոխությունները զեկուցում է ոչ իրավաբանը ու մի խելքը գլխին իրավաբան ձեզ տարրական բաներ մատնացույց ՉԻ անում»
Advertisement 1000 x 90

Արփինե Հովհաննիսյան. «Սա է հետևանքը, երբ ձեր սահմանադրական փոփոխությունները զեկուցում է ոչ իրավաբանը ու մի խելքը գլխին իրավաբան ձեզ տարրական բաներ մատնացույց ՉԻ անում»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ռ. Բադասյանը ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, բայց այդ անփութությունը շատ բարձր գին ունի ու զրկում է նրանց այս պահին, Սահմանադրական դատարանի հանդեպ որևէ գործողություն կատարելու հնարավորությունից: Բացատրեմ ինչու:

Նա ճիշտ է, երբ ասում է, որ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ բարձրագույն իրավաբանական ուժ ունի, բայց սխալվում է մի կարևոր հարցում:

2005 թվականի Սահմանադրությունն էր, որ ընդհանուր հիմունքների 6-րդ հոդվածում խոսում էր Սահմանադրության ԱՆՄԻՋԱԿԱՆ գործողության մասին:

2015թ. Սահմանադրության մեջ ԳՐՎԱԾ ՉԷ, որ այն ունի անմիջական գործողություն: Այդ կետը հանված է: Միայն 3-րդ հոդվածի 3-րդ մասն է խոսում այն մասին, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»

Այսինքն` բացի այս դեպքից մնացած բոլոր դեպքերում, Սահմանադրությունը անմիջական ուժ ՉՈՒՆԻ ու պետք է կոնկրետացվի օրենքներում: Իսկ այս դեպքում` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքում գրված է, որ այդ դատավորները պաշտոնավարում են:
ռ: Գիտեմ, որ թքած ունեք Սահմանադրության ու օրենքների վրա, բայց տեղեկացնեմ, որ իրավաբանությունը լուրջ դեմքով լեզվին տալու նուրբ արվեստ ու արհեստ չէ, հետևաբար ձեր հանցանքների շարքին ևս մեկը ավելացնելու կոնկրետ դեպք եմ նշում:
Այս պահին այդ օրենքում այլ կարգավորում կա ու դուք պարտավոր եք այդ կարգավորումը հարգել:



Նման նյութեր