Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.
«Մարուքյան Էդմոնը վերջապես կնքեց իր քաղաքական մահկանացուն: Ինչպես ամիսներ շարունակ պնդում էի` նա դուրս չի գալու Նիկոլի գրպանից: Այդտեղ իրեն հարմար է: Մեկ-մեկ ծեծում են, տրյապկա են անվանում, բայց միևնույնն է` Նիկոլի գրպանում իրեն հարմար է, որովհետև լափամանին մոտ է: Շատ լավ է, որ իրադրությունն այսպես է դասավորվում, և հիմա բոլորը հնարավորություն ունեն իմանալու` ով ով է, ով ում գրպանի շունն է: Սույն խայտարառակությունը եվրոպական մոդելի պետություն էր խոստանում ժողովրդին, արդյունքում` Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ ձեռք-ձեռքի տված` ժողովրդին նետեց միջնադարյան խոզանոց, որտեղ իշխում է մեկ ընտանիք` կրճոններ նետելով Մարուքյան Էդմոնի ու իր նմանների առաջ: Վերջին 200 տարում երբեք Հայաստանն այսքան հակաեվրոպական չի եղել, որքան Փաշինյան-Սարգսյան-Մարուքյան հանցավոր բանդայի օրոք, երբեք:
Էդմոնը խոստացավ եվրոպական մոդելի պետություն, բայց ուրացավ իր խոստումը` եվրոպական մոդելի տեղը ժողովրդի վրա նաղդելով այս վիճակը: Եվրոպական մոդելը, կամ այլ կերպ ասած` եվրոպական ապրելակերպը, հիմնված է եվրոպական պետականաշինության համակարգի վրա, որտեղ իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերը հակակշռում են միմյանց: Այս համակարգը աշխատել է ու եվրոպացու համար լավ կյանք է ապահովել: Սա էր խոստացել Մարուքյան Էդմոնը: Սրա փոխարեն ի՞նչ նաղդեց ժողովրդի վրա` այո, ճիշտ եք` Նիկոլ Փաշինյանի ընտանիքապետությունը: Մի մոդել, որտեղ ամուսիններով որոշում են, իրենց կոճակ սեղմողները որոշումը դակում են ու չպետք է լինի մի հակակշռող պետական ինստիտուտ, օրինակ` Սահմանադրական դատարան, որը կխոչընդոտի խեղկատակի կայացրած աննորմալ որոշումների կյանքի կոչմանը: Հենց սա տվեց Մարուքյան Էդմոնը ժողովրդին:
Հիմա հարց է առաջանում. Մարուքյան Էդմոնն ու իր պատգամավորները ինչի՞ են անշխատավարձ ու պարգևավճար ստանում հարկատուի հաշվին: Եթե Նիկոլն իր կոճակ սեղմողներով հավաքվում է ու օրենք է ընդունում` թքած ունենալով պառլամենտական ընդդիմության կարծիքի վրա, իսկ պառլամենտական ընդդիմությունն էլ ոչ մի տեղ չի կարող բողոքարկել մեծամասնության ընդունած ապօրինությունը, քանզի Նիկոլ Փաշինյանի գրպանում կլինի նաև ՍԴ-ն, այդ դեպքում չի՞ ստացվում, որ նույն ինքը` «ընդդիմադիր» պատգամավոր Էդմոնը ոչ մի բան է, ոչ մի բանի մասին է, ձրիակեր է, որ ոչ մի բան չանելու համար հարկատուի փողերից աշխատավարձ ու պարգևավճար է ստանում: Չի՞ ստացվում, որ ինքն իրեն` որպես հարկատուից աշխատավարձ ստացող ընդդիմադիր պատգամավոր, գործից հանեց, ինքն իրեն ոչնչացրեց ու զրոյացրեց: Ինքն իրեն ամորձատեց` անմիջական հանցավոր մասնակիցը լինելով սահմանադրական հանրապետության սպանությանը:
Էդմոն, սա՞ էր եվրոպական մոդելդ: Վիրավորվելուց ես խոսու՞մ: Ես ինչի՞ պիտի քեզ վիրավորեմ: Ես իրերն իրենց անուններով եմ կոչել ու անընդհատ կոչելու եմ, չկասկածես: Ի տարբերություն քեզ` ես մեր ժողովրդի աչքերի մեջ նայելուց հայացքս կյանքում չեմ կախել ու չեմ կախելու: Ոչ մեկի գրպանում կյանքում չեմ եղել ու չեմ լինելու: Ի տարբերություն քեզ` երբեք իմ առաքելությանը չեմ դավաճանել ու խոստումներիս տերն եմ եղել: Քեզ վիրավորել են, երբ տանդ լուսամուտների մոտ միտինգ են արել ու թաղեցիներիդ աչքի առաջ շան լափը լցրել են գլխիդ: Քեզ վիարվորել են, երբ Ազգային ժողովի դահլիճում սանիկիդ լուռ ներկայությամբ քեզ կատոկել են: Քեզ վիրավորել են, երբ Ազգային ժողովի ամբիոնից քեզ տրյապկա են անվանել: Դու այդ ամենը մարսել ես, թքել են երեսիդ, ասել ես` անձրև էր: Հիմա դու քեզ վիրավորողների գրպանում ես ապրում: Նապոլեոնն ասում էր` կարելի է կյանքում ամեն բան կորցնել, բացի արժանապատվությունից: Դու ամեն բանի սահմանը հատած մարդ ես, դու քո արժանապատվությունն ես կորցրել: Տե՞ղ ես թողել, որ քեզ վիրավորեմ: Բարի գալուստ դիմակազերծված իրականություն: Հիմա բոլորը գիտեն, թե դու ով ես, ինչի մասին ես, ում գրպանում ես: Հիրավի, երանի հոգով ուժեղներին»: