Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը ամենամյա հերթական արձակուրդում են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ «Նրանց արձակուրդների տևողությունը տարբեր է, և նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի»,- ասաց Ղազարյանը։







