ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով
Advertisement 1000 x 90

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբովյանը նշեց, որ ախտանշաններ չունի, սակայն թեստի պատասխանը դրական է: «Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ»,- ասաց Աբովյանը: